Ես պատվավոր հայ եմ, ասել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությանը մասնակցող աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Ամերիկացի թենիսիստուհու ամուսինը ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն է:
«Ամուսինս հայ է: Ես շատ բան եմ իմանում հայերի մասին: Ես հավանում եմ այն, թե ինչքան հպարտ են նրանք: Նախատեսում եմ այցելել Հայաստան՝ այս տարի կամ հաջորդ տարի: Դա զվարճալի կլինի»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է Ubitennis-ը:
Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը երեք սեթում առավելության է հասել ավստրալացի Էշլի Բարտիի նկատմամբ՝ 3:6, 6:3, 6:4: Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Յուլյա Գերգեսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:33 , 21 հոկտեմբերի
13:06 , 21 հոկտեմբերի
12:40 , 21 հոկտեմբերի 
12:02 , 21 հոկտեմբերի 
11:33 , 21 հոկտեմբերի
11:04 , 21 հոկտեմբերի
10:37 , 21 հոկտեմբերի 
10:02 , 21 հոկտեմբերի
09:28 , 21 հոկտեմբերի
09:06 , 21 հոկտեմբերի