23:07  ,  5 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանն՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։

Հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանը  գոտեմարտեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովի հետ։

Առաջին մրցափուլում Ռոման Վլասովը կատարեց մեկ միավորի գլորում։

Երկրորդ մրցափուլում Վլասովը համառ պաշտպանական գոտեմարտ անցկացրեց։ Արսենի գրոհներին հակադրվում էր անհաղթահարելի պաշտպանություն։ Վլասովը եւս մեկ միավոր վաստակեց եւ հռչակվեց օլիմպիական չեմպիոն։

30-րդ Օլիմպիական խաղեր

Հունահռոմեական ըմբշամարտ

74 կգ քաշային կարգ

1. Ռոման Վլասով (Ռուսաստան)

2. Արսեն Ջուլֆալակյան (Հայաստան)

3. Էմին Ահմադով (Ադրբեջան)

3. Ալեքսանդր Կազակեւիչ (Լիտվա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով