01:31  ,  29 մայիսի, 2018

«Մոնակոյի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Լիվերպուլ»  

Ֆրանսիական «Մոնակոյի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն կարիերան կշարունակի «Լիվերպուլում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Տրանսֆերի համար Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ոչ պաշտոնական տվյալներով կվճարի 50 միլիոն եվրո։

«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Լիվերպուլ»։ Հուսով եմ, որ այս ակումբի կազմում շատ տիտղոսներ կնվաճեմ»,- ասել է 24-ամյա բրազիլացին։

Ֆաբինյոն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում