12:45  ,  24 մայիսի, 2018

Պաշտոնական․ Ինյեստան տեղափոխվեց «Վիսել Կոբե» (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Անդրես Ինյեստան տեղափոխվել է ճապոնական «Վիսել Կոբե», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա իսպանացի կիսապաշտպանը ճապոնական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ Ինյեստան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, իսկ կատալոնացիների գլխավոր թիմում նորամուտը նշել է 2002 թվականին։ «Բարսելոնայի» հետ նա 9 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, դարձել Իսպանիայի 6-ակի գավաթակիր ու 7-ակի սուպերգավաթակիր, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը եւ 3 անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում