01:08  +04,  23 մայիսի, 2018

Էմերին «Արսենալում» պատասխանատու դեր է տալու Ռեմսիին և Օբամեյանգին

Իսպանացի մասնագետ Ունաի Էմերին, որը այս շաբաթվա ընթացքում պետք է գլխավորի «Արսենալը», ծրագրում է լոնդոնյան ակումբում պատասխանատու դեր տալ կիսապաշտպան Աարոն Ռեմսիին և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է Sky Sports-ը։

«Արսենալի» ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում Էմերին ասել է, որ մեծ հույսեր է կապում ուելսցու և գաբոնցու հետ։

27-ամյա Ռեմսին դեռ համաձայնության չի եկել պայմանագրի երկարաձգման հարցում։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին։ Նշվում է, որ Ռեմսին չի մասնակցել «Արսենալի» նոր խաղաշապիկի շնորհանդեսին։

Անգլիայի ավարտված առաջնությունում Ռեմսին 24 խաղում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Օբամեյանգը 13 խաղում խփել է 10 գոլ և կատարել է 4 արդյունավետ փոխանցում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս