09:45  ,  22 մայիսի, 2018

BBC. «Արսենալն» այս շաբաթ կհայտարարիի Ունաի Էմերիի նշանակման մասին

Լոնդոնի «Արսենալը» կողմնորոշվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Արսեն Վենգերին փոխարինողի հարցում:

BBC-ի համաձայն՝ «Արսենալը» գլխավորելու է իսպանացի մասնագետ Ունաի Էմերին, որն այս մրցաշրջանի վերջում հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից: Անգլիական ակումբն իսպանական «Վալենսիայի» ու «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչի նշանակման մասին կհայտարարի այս շաբաթ:

46-ամյա Էմերին 2016 թվականից էր գլխավորում ՊՍԺ-ն, որի հետ այս մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու հաղթեց Ֆրանսիական լիգայի գավաթում:

Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռացավ անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը  «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում