12:41  +04,  22 մայիսի, 2018

ԱԱ-2018-ում Անգլիայի հավաքականի ավագը կլինի Հարի Քեյնը

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի ավագը կլինի Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: Այդ մասին հայտարարել է Անգլիայի  հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, փոխանցում է Sky Sports-ը:

24-ամյա Քեյնը 2015 թվականից է հանդես գալիս Անգլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում եւ խփել 12 գոլ: ԱԱ-2018-ի խմբային փուլում անգլիացիները կմրցեն Բելգիայի, Թունիսի եւ Պանամայի հավաքականների հետ:

Ավելի վաղ Գարեթ Սաութգեյթը հրապարակել էր Անգլիայի հավաքականի վերջնական կազմն աշխարհի առաջնության համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս