13:05  ,  18 մայիսի, 2018

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը Երեւան կժամանի մայիսի 21-ին

Կոլումբիայի առաջնությունում հանդես եկող «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը Երեւան է ժամանելու մայիսի 21-ին՝ ժամը 03:45-ին, Վարշավայից, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի մյուս նորեկների ժամանման ամսաթիվը ՀՖՖ-ն կհայտնի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Ժորդի Մոնրո Արարատը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին: Նա Հայաստանի հավաքական էր հրավիրվել նաեւ նախորդ հավաքի ժամանակ, սակայն ակումբի խնդրանքով չմիացավ ազգային թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում