Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը պատմել է, որ վայելում է կյանքը կարիերան ավարտելուց հետո:
«Բասկետբոլիստի կարիերայից հետո կյանքն ավելի հրաշալի է, քան ես պատկերացնում էի: Ես գտել եմ զբաղմունք, որը սիրում եմ այնքան, որքան բասկետբոլը: Կինոբիզնեսում եւս պետք է շատ աշխատել, ուշադրություն դարձնել բոլոր դետալներին, վաղ արթնանալ եւ ուշ քնել: Անհրաժեշտ է գտնել համախոհ մարդկանց, որոնք նույն կերպ են վերաբերվում գործին: Եվ երբ ամեն բան ստացվում է, արդյունքը նույնպես ուրախացնում է»,- Բրայանտի խոսքը մեջբերում է Silver Screen & Roll-ը:
Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտի կարիերայի մասին պատմող Dear Basketball (Սիրելի բասկետբոլ) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն այս տարի արժանացել էր «Օսկարի»: Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է «Լեյքերսում», որի կազմում հանդես է եկել 1996-2016-ը՝ դառնալով NBA-ի հնգակի չեմպիոն: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում