Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 13-ին կայացել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը՝ բոլոր տարիքային խմբերի համար:
Մեծահասակների 3 մետր ոստնակացատկում հաղթել է Վլադիմիր Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վարտան Բայանդուրյանը, իսկ Ազատ Հարությունյանը եզրափակել է լավագույն եռյակը:
10 մետր աշտարակացատկում Հայաստանի չեմպիոն է դարձել Լեւ Սարգսյանը, Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վարտան Բայանդուրյանն արժանացել է բրոնզե մեդալի:
Առաջնությանը մասնակցել են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 30 մարզիկներ, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում