22:01  ,  13 մայիսի, 2018

«Միլանը» բաց թողեց հաղթանակը, «Լացիոն» եւս չհաղթեց (տեսանյութ)

Իտալական A Սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Միլանը» 1:1 հաշվով ավարտեց Բերգամոյի «Ատալանտայի» դեմ արտագնա հանդիպումը: Դաշտի տերերը պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ (տեսանյութ):

«Միլանը» 61 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Ատալանտան» ունի մեկ միավոր քիչ եւ 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ատալանտա» - «Միլան»՝ 1:1

Անդրեա Մասիելո, 90+ 2 – Ֆրանկ Կեսյե, 60

Հեռացումներ՝ Ռաֆայել Տոլոի, 64 – Ռիկարդո Մոնտոլիվո, 75

«Կրոտոնե» - «Լացիո»՝ 2:2

Սիմի, 29, Ֆեդերիկո Չեչերինի, 61 – Սենադ Լուլիչ, 17 (11մ), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 84

«Ֆիորենտինա» - «Կալյարի»՝ 0:1

Լեոնարդո Պավոլետի, 37

Հեռացում՝ Ժորդան Վերետու, 90+5 («Ֆիորենտինա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում