Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում մեկնարկային կազմում կլինի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, հաղորդում է Madrid Universal-ը։
«Լունինը կխաղա վաղը։ Կուրտուան շատ լավ մարզավիճակում է, բայց նրան ժամանակ է պետք»,- ասել է Անչելոտին։
Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկահոդերի վնասվածքներից հետո մասնակցել է մեկ հանդիպման։
«Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Մյունխենում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում