10:58  ,  13 մայիսի, 2018

Լոմաչենկոն հաղթել է նոկաուտով եւ սահմանել ռեկորդ

Ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոն (10-1, 8 նոկաուտ) 10-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել վենեսուելացի Խորխե Լինարեսին եւ նվաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում WBA եւ The Ring չեմպիոնական գոտիները:

30-ամյա Լոմաչենկոն անցկացրել է 12-րդ մենամարտը եւ տարել 11-րդ հաղթանակը: Նա սահմանել է ռեկորդ՝ 12 մենամարտերում աշխարհի չեմպիոն դառնալով 3 քաշային կարգերում: Մինչեւ այս այդ ցուցանիշով ռեկորդակիր էր ճապոնացի Կդզուտո Իոկեն (18 մենամարտ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում