10:15  ,  11 մայիսի, 2018

7500 ֆունտ՝ Հենրիխ Մխիթարյանի հետ մեկժամյա մարզման համար

Լոնդոնի «Արսենալի» կազմակերպած The Arsenal Foundation-ի ամենամյա բարեգործական միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը 7500 ֆունտ ստերլինգ է վճարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ մեկ ժամվա մարզման համար:

29-ամյա ֆուտբոլիստը կանցկացնի մաստեր կլաս, գրում է The Arsenal Foundation-ը:

Հիշեցնենք, որ բարեգործական միջոցառմանը մասնակցել էին նաեւ Հենրիխ Մխիթարյանի ակումբակիցները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում