14:45  ,  8 մայիսի, 2018

Հայտնի մոտոարշավորդը խեղդվել է՝ փորձելով փրկել շանը

Մոտոկրոսի աշխարհի հնգակի չեմպիոն Էրիկ Գեբորսին մահացած են հայտնաբերել մայիսի 7-ին:

Մայիսի 6-ի գիշերը 55-ամյա նախկին մարզիկն անհայտ կորել էր: Նա նավակի վրայից նետվել էր լճի սառը ջրի մեջ, որպեսզի փորձի փրկել կնոջը նվիրած շան ձագին: Գեբորսի ընկերները փորձել են օգնել նրան, սակայն ջրի չափազանց սառը լինելու պատճառով վերադարձել են նավակ:

Նախկին մարզիկի դին հայտնաբերել են ուղղաթիռներով ու նավակներով որոնումների արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում