Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»:
Bet365 բուքմեյքերական գրասենյակն անգլիական ակումբի հաղթանակը գնահատում է 2.62 գործակցով, իսպանացիներինը՝ 2.89, իսկ ոչ ոքին՝ 3.29:
Ապրիլի 26-ին կայանալիք խաղը կմեկնարկեի Երեւանի ժամանակով 23:05-ին: Հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած բրիգադը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Աթլետիկոյի» դեմ խաղին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ծնկի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որը կայացել էր ապրիլի 5-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում