Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին: Այդ մասին հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Մխիթարյանը պատրաստ չի լինի հինգշաբթի օրը: Ջեկ Ուիլշիրը կկարողանա մասնակցել խաղին, իսկ Մեսութ Օզիլի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա»,- Վենգերի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը ծնկի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որը կայացել էր ապրիլի 5-ին:
«Արսենալի» եւ «Աթլետիկոյի» միջեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին Լոնդոնում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 3-ին Մադրիդում: Եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Լիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում