11:55  ,  24 ապրիլի, 2018

«Բարսելոնան»՝ ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի հաղթող

«Բարսելոնայի» մինչեւ 19 տարեկանների թիմը դարձել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի հաղթող: Եզրափակիչում կատալոնական ակումբը 3:0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»: Դուբլի հեղինակ է դարձել Ալեխանդրո Մերկեսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Աբել Ռուիզը:

«Բարսելոնայի» պատանեկան թիմը երկրորդ անգամ է հաղթում այս մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում