Լոդնոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած վենեսուելացի սուսերամարտիկ Ռուբեն Լիմադրոն ազգային հերոսի կոչում կստանա, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Բացի այդ, սուսերամարտիկը կստանա Սիմոն Բոլիվարի սուսերի կրկնօրինակը, հաղորդում է BBC-ն:
Օգոստոսի 4-ին Կարակասում կայացած ելույթի ժամանակ Չավեսը խոստացել է, որ Լիմադրոն հերոսի կոչում կստանա: Նախագահը նրան անվանել է «ժողովրդի զավակ»:
Վենեսուելացի սուսերամարտիկը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Չավեսին՝ հայտարարելով, որ իր ոսկե մեդալը պատկանում է բոլոր վենեսուելացիներին:
Վենեսուելան նախորդ անգամ Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր նվաճել 1968 թվականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի