17:41  ,  21 ապրիլի, 2018

Յուրա Մովսիսյանը որակազրկվել է (տեսանյութ)

Շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը որակազրկվել է երկու խաղով Շվեդիայի առաջնության խաղում մրցկացին գլխով հրելու համար (տեսանյութ):

Միջադեպը տեղի էր ունեցել Շվեդիայի առաջնության երրորդ տուրի խաղում: «Յուրգորդենը» 0:2 հաշվով պարտվել էր ԱԻԿ-ին: Մովսիսյանը վիճել էր պաշտպան Դանիե Սունդգրենի հետ եւ կարմիր քարտ ստացել նորամուտի խաղում:

«Մալմյոյի» դեմ հանդիպումը Մովսիսյանն արդեն բաց է թողել: Նա չի խաղա նաեւ «Էլֆսբորգի» դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում