11:38  ,  18 ապրիլի, 2018

«Բարսելոնայի» դարպասապահի ռեկորդը

«Բարսելոնան», Պրիմերայի 33-րդ տուրում 2:2 հաշվով ավարտելով «Սելտայի» դեմ արտագնա հանդիպումը, թարմացրել է Իսպանիայի առաջնությունում անպարտելի շարքի սեփական ռեկորդը: Կատալոնական ակումբը չպարտվեց 40-րդ խաղում անընդմեջ: Նախորդ տուրում «Բարսելոնան» գերազանցել էր «Ռեալ Սոսյեդադի» ռեկորդը, որը բասկերը սահմանել էին 1980 թվականին, երբ 38 խաղում տարել էին 21 հաղթանակ եւ գրանցել 17 ոչ ոքի:

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Պրիմերայում չի պարտվում 33 խաղ անընդմեջ՝ այս առաջնության մեկնարկից: Դա եւս ռեկորդային ցուցանիշ է: Տեր Շտեգենը գերազանցել է Արկոնադայի, Սելեյետայի, Օլայսոալայի, Պերիկո Ալոնսոյի եւ Լոպես Ուֆարտեի ռեկորդները, գրում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի նախորդ 40 խաղերում «Բարսելոնան» տարել է 32 հաղթանակ, 8 հանդիպում ավարտել ոչ ոքի եւ 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում