00:50  ,  18 ապրիլի, 2018

«Սելտան» չօգտագործեց թվային առավելությունը «Բարսելոնայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» Վիգոյում մրցեց «Սելտայի» հետ: Հյուրերը 71-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով, սակայն «Սելտան» չկարողացավ օգտվել թվային առավելությունից` 2:2 (տեսանյութ):

«Բարսելոնան» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ ունի 71 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 2:2

Խոնի, 45, Յագո Ասպաս, 82 – Ուսման Դեմբելե, 36, Պակո Ալկասեր, 64

Հեռացում՝ Սերխի Ռոբերտո («Բարսելոնա»), 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում