16:45  ,  16 ապրիլի, 2018

Արջը՝ ֆուտբոլային խաղին

Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի խաղերից մեկի բացման համար դաշտ են բերել վարժեցրած արջի: Պյատիգորսկում կայացած խաղում մրցել են տեղի «Մաշուկն» ու Նազրանի «Անգուշտը»:

Տիմու անունով արջը սկզբում ծափահարել է, իսկ հետո վերցրել գնդակն ու այն հանձնել հանդիպման գլխավոր մրցավարին:

Այդ խաղում «Մաշուկը» տնային պարտություն է կրել 0:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում