00:34  ,  4 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հայ հեռացատկորդները դուրս մնացին պայքարից

Հեռացատկորդներ Արսեն Սարգսյանն ու Վարդան Փահլեւանյանը չկարողացան հաղթահարել հեռացատկի օլիմպիական մրցաշարի որակավորման արգելքը եւ դուրս մնացին պայքարից:

Արսեն Սարգսյանը լավագույն փորձի ժամանակ ցույց տվեց 7.62 մ արդյունք եւ գրավեց 25-րդ տեղը, Վարդան Փահլեւանյանը 6.55 մ արդյունքով վերջինն էր:  

Եզրափակիչ դուրս գալու համար անցողիկ եղավ 7.92 մ արդյունքը: Լավագույն արդյունքը ցույց տվեց բրազիլացի Մաուրո Վինիցիուս Դա Սիլվան` 8.11մ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս