23:50  ,  14 ապրիլի, 2018

ԵԱ. Դանիելյանը ոչ ոքի խաղաց Ձագնիձեի հետ եւ առաջատարից հետ է կես միավոր

Սլովակիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակներով մրցեց վրացի Նանա Ձագնիձեի հետ եւ պարտիան ավարտեց ոչ ոքի:

Դանիելյանն ու Ձագնիձեն ունեն 5.5-ական միավոր եւ նույնքան միավոր վաստակած ուկրաինացի Աննա Ուշենինայի, ռումինացի Իրինա Բուլմագայի, լեհ Կլաուդիա Կուլոնի եւ բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի հետ բաժանում են 2-7-րդ տեղերը:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Վալենտինա Գունինան է, որը 7-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Մարիա Մուզիչուկին եւ վաստակեց 6 միավոր:

Առաջնությունում կանցկացվի 11 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում