11:01  ,  14 ապրիլի, 2018

Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կարող է շրջանցել մեզ եւ դառնալ չեմպիոն

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ պայքարը չեմպիոնական տիտղոսի համար դեռ ավարտված չէ:

«Ամեն ինչ դեռ կարող է տեղի ունենալ: Ֆուտբոլը հուզական խաղ է: Մենք միայն կարող ենք կենտրոնանալ եւ հաղթել «Տոտենհեմին», հետո էլ «Սուոնսիին»: Նոյեմբերից կամ դեկտեմբերից ասում են, թե մենք չեմպիոն ենք: Բայց մեկ շաբաթում մենք երեք պարտություն կրեցինք: Մեզ անհրաժեշտ է երկու հաղթանակ չեմպիոնության համար, եւ մենք կհասնենք դրան: Եթե մենք չկարողացանք, ապա չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդը»: Ամեն ինչ հնարավոր է: Շատ տարիներ առաջ «Ռեալը» պարտություն կրեց վեց անընդմեջ հանդիպումներում եւ բաց թողեց առաջին տեղը: Ամեն ինչ մեզնից է կախված: Դա լավ առավելություն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ունի 13 միավորի առավելություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս