14:11  ,  13 ապրիլի, 2018

Եվրոպայի լիգա. «Արսենալը» կխաղա «Աթլետիկոյի» հետ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Շվեյցարական Նիոնում ապրիլի 13-ին անցկացված վիճակահանության արդյունքում անգլիական ակումբն առաջին հանդիպումը կանցկացնի տանը:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմեցին ավստրիական «Զալցբուրգը» եւ ֆրանսիական «Մարսելը»։ Այդ դիմակայության առաջին խաղը տեղի կունենա Մարսելում:

Եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Մարսել» - «Զալցբուրգ» զույգի հաղթողը:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին։ Եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Լիոնում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում