14:11 13 ապրիլի, 2018Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Շվեյցարական Նիոնում ապրիլի 13-ին անցկացված վիճակահանության արդյունքում անգլիական ակումբն առաջին հանդիպումը կանցկացնի տանը:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմեցին ավստրիական «Զալցբուրգը» եւ ֆրանսիական «Մարսելը»։ Այդ դիմակայության առաջին խաղը տեղի կունենա Մարսելում:
Եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Մարսել» - «Զալցբուրգ» զույգի հաղթողը:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին։ Եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Լիոնում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։
The official result of the 2017/18 UEFA Europa League semi-final draw!
— UEFA Europa League (@EuropaLeague) 13 апреля 2018 г.
Who are you backing to go all the way?#UELdraw pic.twitter.com/PwwONjqyWn
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.