11:45  ,  10 ապրիլի, 2018

Ֆլոյդ Մեյվեզերը 300 միլիոն դոլար կստանա MMA-ում առաջին մենամարտի համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, կարիերան ավարտած ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը մեծ գումար կստանա խառը մենամարտերում (MMA) նորամուտը նշելու դեպքում։

Daily Mail-ի համաձայն՝ MMA-ում առաջին մենամարտից 41-ամյա ամերիկացին կարող է ստանալ 300 միլիոն դոլար։ Նրա հնարավոր մրցակիցների անունները դեռ չեն նշվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ատլանտայում Մեյվեզերի ավտոշարասյան վրա տեղի էր ունեցել զինված հարձակում, ինչի հետեւանքով նրա թիկնապահներից մեկը հոսպիտալացվել էր հրազենային վիրավորումով։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ամերիկացի բռնցքամարտիկը չէր տուժել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում