21:01  ,  9 ապրիլի, 2018

Զինված հարձակում Ֆլոյդ Մեյվեզերի ավտոշարասյան վրա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, կարիերան ավարտած ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերի ավտոշարասյան վրա զինված հարձակում է տեղի ունեցել այս գիշեր Ատլանտայում, հաղորդում է Daily Express–ը։

Մեյվեզերի թիկնապահներից մեկը հոսպիտալացվել է հրազենային վիրավորումով։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ամերիկացի բռնցքամարտիկը չի տուժել։ Իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում