12:11  ,  8 ապրիլի, 2018

Խաղաղության վազք՝ Մարսելից Երեւան 103 օրում

Ֆրանսահայ մարզիկ Արա Խաչատուրյանը 103-օրյա վազքով կմիացնի Ֆրանսիայի Մարսել քաղաքը Երեւանին։ Վազքի նպատակն է տարածել խաղաղության և եղբայրության ուղերձ, գրում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը՝ հղում անելով Մարսելի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին, որը հրապարակել է վազքի մեկնարկի տեսագրությունը:

Դեսպանության և Հայաստանի մարզիկները սպասում են Խաչատուրյանին, որպեսզի ավարտին հասցնեն նրա հետ վերջին կիլոմետրերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում