01:08  ,  7 ապրիլի, 2018

Մրցաշրջանի վրիպումը՝ Էդինսոն Կավանիից

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին «Սենտ Էթյենի» դեմ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի խաղում չի կարողացել գրավել անպաշտպան դարպասը: Դա տեղի է ունեցել 76-րդ րոպեին, երբ ՊՍԺ-ն պարտվում էր 0:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Սենտ Էթյենում կայացած խաղում փարիզցիները պարտությունից փրկվել էին ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 1:1: Ընդ որում՝ 41-րդ րոպեից ՊՍԺ-ն 10 խաղացողներով էր հանդես գալիս ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի հեռացման պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով