00:39  ,  7 ապրիլի, 2018

ՊՍԺ-ն կարմիր քարտով փրկվեց պարտությունից

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Սենտ Էթյենին» եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում՝ 1:1:

Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց դաշտի տերերի ֆրանսիացի կիսապաշտպան Ռեմի Կաբելան, որը 14 րոպե անց նաեւ վրիպեց 11 մետրանոցից: Առաջին խաղակեսի վերջնամասում ՊՍԺ-ից դաշտից հեռացվեց ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեին, սակայն դա հյուրերին չխանգարեց փկվել պարտությունից: ՊՍԺ-ն պատասխան գոլը խփեց ավելացված ժամանակում, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ «Սենտ Էթյենի» ֆրանսիացի պաշտպան Մաթյո Դոբյուշին:

Փարիզցիները մրցաշարային աղյուսակը գլխավորում են 84 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Մոնակոն» ունի 67 միավոր, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սենտ Էթյեն» - ՊՍԺ՝ 1:1

Ռեմի Կաբելա, 17 – Մաթյո Դոբյուշի, 90+2

Չիրացված 11 մետրանոց՝ Ռեմի Կաբելա, 31 («Սենտ Էթյենի»)

Հեռացում՝ Պրեսնել Կիմպեմբե, 41 (ՊՍԺ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով