Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում վնասվածք ստացած Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումից հետո լավ տրամադրությամբ զրուցել է ԲԿՄԱ-ի, Ռուսաստանի հավաքականի եւ անգլիական «Հալ Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու հետ: Տեսանյութը Ինստագրամում հրապարակել է ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը հաղթել է 4:1 հաշվով, 29-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում