23:31  ,  3 ապրիլի, 2018

«Յուվենտուս» - «Ռեալ», «Սեւիլիա» - «Բավարիա». Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում մեկնարկել են առաջին հանդիպումները: «Յուվենտուսը» Թուրինում ընդունել է Մադրիդի «Ռեալին» եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է նվազագույն հաշվով: Արդեն երրորդ րոպեին Արքայական թիմի իսպանացի կիսապաշտպան Իսկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Իսպանական «Սեւիլիան» տանը խաղում է Մյունխենի «Բավարիայի» հետ: Հաշիվը 1:1 է: 32-րդ րոպեին դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան գրավեց գերմանացի Սվեն Ուլրայխի պաշտպանած դարպասը: 5 րոպե անց «Սեւիլիայի» իսպանացի կիսապաշտպան Խեսուս Նավասը դարձավ ինքնագոլի հեղինակ «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հզոր հարվածից հետո:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:1 (առաջին խաղակես)

Կրիշտիանու Ռոնալդու, 3

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:1 (առաջին խաղակես)

Պաբլո Սարաբիա, 32 – Խեսուս Նավաս, 37, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում