15:34  ,  30 մարտի, 2018

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը տիտղոսի պաշտպանությունը կսկսի Գեորգ Մեյերի հետ պարտիայով

Գերմանիայում կայացել է Grenke Сhess Сlassic մրցաշարի վիճակահանությունը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մարտի 31-ից ապրիլի 9-ը կայանալիք մրցաշարի առաջին տուրում սեւ ֆիգուրներով կմրցի գերմանացի Գեորգ Մեյերի հետ (խաղացանկ

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի մրցակիցը կլինի Բեռլինում օրեր առաջ ավարտված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան։

Մրցաշարի մեկնարկային 3 տուրերը կանցկացվեն Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը՝ Կարլսրուե քաղաքում։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic, առաջին տուր

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում