21:12  ,  30 մարտի, 2018

«Կրասնոդարի» գլխավոր թիմին գոլ խփած Հարություն Գրիգորյան․ Ցանկանում էինք ապացուցել, որ նրանցից վատը չենք

WAFF գավաթային խաղում ռուսական «Կրասնոդարի» գլխավոր թիմը մրցել է երիտասարդական թիմի հետ։ Գրանցվել է 1։1 հաշիվը, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Կրասնոդարի» գլխավոր թիմը (5։4)։ «Կրասնոդարի» երիտասարդական թիմի պատասխան գոլը խփել է 19-ամյա կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը, որը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին։

Հանդիպումից հետո Հարություն Գրիգորյանը կիսվել է տպավորություններով․

«Տպավորությունները, իհարկե, դրական են։ Դուրս եկա փոխարինման, փորձեցի օգնել թիմին եւ հավասարեցրի հաշիվը։ Կարծում եմ՝ դա ավելի շատ թիմի շնորհքն էր, քան իմ։ Հրաշալի փոխանցում ստացա, եւ ինձ մնում էր միայն գրավել դարպասը։ Շնորհակալություն թիմին ու երկրպագուներին։

Գլխավոր թիմի ֆուտբոլիստները փորձով գերազանցում են մեզ։ Նրանք նաեւ հրաշալի են պատրաստված տեխնիկապես։ Երկրորդ խաղակեսում մենք հոգնել էինք եւ պաշտպանվում էինք ու փորձում խաղալ հակագրոհներով։ Գլխավոր թիմի դեմ խաղում ցանկանում էինք ապացուցել, որ նրանցից վատը չենք։ Վաղուց գոլ չէի խփել, ուրախ եմ, որ հաջողվեց աչքի ընկնել»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում