20:03  ,  29 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում, հայտնում է ակումբի կայքը։

29-ամյա Մխիթարյանից բացի, 4 թեկնածուների թվում են նաեւ գերմանացի Մեսութ Օզիլը, ուելսցի Աարոն Ռեմզին ու բոսնիացի Գրանիտ Ջական։ Քվեարկությունն անցկացվում է «Արսենալի» կայքում։

Մարտ ամսին Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի եւ դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ազգային հավաքականների ընկերական խաղերով պայմանավորված դադարից հետո «Արսենալը» պատրաստվում է «Սթոք Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում