20:03 29 մարտի, 2018Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Լոնդոնի «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում, հայտնում է ակումբի կայքը։
29-ամյա Մխիթարյանից բացի, 4 թեկնածուների թվում են նաեւ գերմանացի Մեսութ Օզիլը, ուելսցի Աարոն Ռեմզին ու բոսնիացի Գրանիտ Ջական։ Քվեարկությունն անցկացվում է «Արսենալի» կայքում։
Մարտ ամսին Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 5 խաղի եւ դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ազգային հավաքականների ընկերական խաղերով պայմանավորված դադարից հետո «Արսենալը» պատրաստվում է «Սթոք Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 1-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.