23:05  ,  24 մարտի, 2018

ԱԱ-2018-ի մասնակից Շվեդիան պարտվեց ուղեգիր չնվաճած չիլիացիներին

Ֆուտբոլի Շվեդիայի եւ Չիլիի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացրել Ստոկհոլմում: 2:1 հաշվով հաղթել են հյուրերը:

Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի անցումային փուլում դուրս է թողել իտալացիներին եւ եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում կմրցի Գերմանիայի, Մեքսիկայի եւ Հարավային Կորեայի հավաքականների հետ:

Չիլիի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր չի նվաճել:

Ընկերական հանդիպում

Շվեդիա - Չիլի՝ 1:2

Օլա Տոյվոնեն, 23 - Արտուրո Վիդալ, 22, Մարկո Բոլադոս, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում