16:09  ,  23 մարտի, 2018

Հայաստան - Էստոնիա հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները, հայտնում է ՀՖՖ կայքը։

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Գեորգի Վադաչկորիան, որին եզրերում կօգնեն Զազա Պիպիան եւ Դավիթ Չիգոգիձեն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերքյանը Հայաստանից:

Հայաստան - Էստոնիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Մարտի 27-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու նաեւ Լիտվայի թիմի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի՝ նոյեմբերին Երեւանում կայացած նախորդ 2 ընկերական խաղերը Բելառուսի (4:1) եւ Կիպրոսի (3:2) դեմ եւս սպասարկել էին վրացի մրցավարներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում