14:12  ,  23 մարտի, 2018

Ուսեյն Բոլթ․ Ես ավելի տաղանդավոր եմ, քան Մեսին

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը կարծիք է հայտնել, որ ունի ավելի մեծ պոտենցիալ, քան «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Ես ծնվել եմ արագությամբ եւ ունեմ ավելի մեծ տաղանդ, քան Մեսին»,- ջամայկացի արագավազորդի խոսքը մեջբերում է Omnisport-ը։

31-ամյա Բոլթը խոսել է նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին․

«Ես լսել եմ, որ Ռոնալդուն շատ է աշխատել, որպեսզի հայտնվի այնտեղ, որտեղ հիմա է»,- ասել է աթլետը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերա սկսած Բոլթը նախօրեին առաջին մարզումն էր անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ Վերջին շրջանում նա մարզվում էր ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն ու ընթացիկ առաջնության առաջատար «Մամելոդի Սանդաունսի» կազմում։  

Աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր օգոստոսին Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում