12:17  ,  23 մարտի, 2018

Ուսեյն Բոլթը մարզվել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում (ֆոտոշարք)

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթն առաջին մարզումն է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մարզմանը ներկա են եղել նաեւ լրագրողներ ու երկրպագուներ։ Երկկողմանի խաղի ժամանակ ջամայկացի արագավազորդը նաեւ դարձել է գոլի հեղինակ։

Ֆուտբոլային կարիերա սկսած 31-ամյա Բոլթը վերջին շրջանում մարզվում էր ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն ու ընթացիկ առաջնության առաջատար «Մամելոդի Սանդաունսի» կազմում։  

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր օգոստոսին Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում