12:55  ,  23 մարտի, 2018

Արմեն Նազարյանը Բուլղարիայում պարգեւատրվել է պատվո հուշամեդալով (ֆոտո)

Սոֆիայում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանի ֆոտոալբոմի շնորհանդեսը, հայտնում է topsport.bg-ը։

Արարողության ընթացքում Նազարյանը նաեւ պատվո հուշամեդալ է ստացել սպորտում ունեցած մեծ ավանդի համար։ Մեդալը նրան հանձնել է իտալացի Ջան Ֆրանչեսկո Լուպատելին։

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանն անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է եւ հաղթել է Ատլանտա-1996 Խաղերում։ 2000-ին նա օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Բուլղարիայի դրոշի ներքո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում