16:45  ,  21 մարտի, 2018

Ռուսաստանի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Sports.ru-ն ներկայացրել է Ռուսաստանի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը։ Առաջին տեղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, որի տարեկան աշխատավարձը կազմում է 5 միլիոն եվրո։

Լավագույն եռյակում են նաեւ «Լոկոմոտիվի» խորվաթ պաշտպան Վեդրան Չորլուկան (4,5 միլիոն) եւ «Զենիթի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը (4,1 միլիոն)։

Ռուսաստանի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը

  1. Լեանդրո Պարեդես («Զենիթ») - տարեկան 5 միլիոն եվրո
  2. Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ») - 4,5 միլիոն եվրո
  3. Բրանիսլավ Իվանովիչ («Զենիթ») - 4,1 միլիոն եվրո
  4. Մանուել Ֆերնանդեշ («Լոկոմոտիվ») - 3,8 միլիոն եվրո
  5. Քվինսի Պրոմես («Սպարտակ») - 3,8 միլիոն եվրո
  6. Արտյոմ Ձյուբա («Արսենալ Տուլա») - 3,6 միլիոն եվրո
  7. Լուիս Ադրիանո («Սպարտակ») - 3,5 միլիոն եվրո
  8. Ալեքսանդր Կոկորին («Զենիթ») - 3,3 միլիոն եվրո
  9. Դոմենիկո Կրիշիտո («Զենիթ») - 3 միլիոն եվրո
  10. Ֆյոդոր Սմոլով («Կրասնոդար») - 2,9 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում