17:55  ,  19 մարտի, 2018

Մոուրինյոն ցանկանում է ազատվել 9 խաղացողներից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է արմատական փոփոխության ենթարկել անգլիական թիմի կազմը։ Պորտուգալացի մասնագետը մտադիր է ամռանը տրանսֆերի հանել պաշտպաններ Լյուկ Շոուին, Կրիս Սմոլինգին, Ֆիլ Ջոնսին, Դեյլի Բլինդին, Մատեո Դարմիանին, կիսապաշտպաններ Անդեր Էրերային եւ Խուան Մատային, հաղորդում է Sport.es–ը։

Ազատ գործակալի կարգավիճակ կստանան եւ թիմից կհեռանան հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու կիսապաշտպան Մարուան Ֆելաինին։

Մոուրինյոյի տրանսֆերային նպատակներն են «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, «Տոտենհեմի» պաշտպաններ Տոբի Ալդերվեյրելդն ու Դենի Ռոուզը, «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը եւ «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում