23:00  ,  18 մարտի, 2018

Անգլիայի Գավաթ․ «Չելսին» հաղթեց լրացուցիչ ժամանակում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Լեսթերին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Լեսթերում կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ լոնդոնյան ակումբի հաղթական գոլը 105-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Պեդրոն։

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ «Սաութհեմփթոնը», որը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց նախորդ փուլում «Մանչեսթեր Սիթիին» պայքարից դուրս թողած «Ուիգանին»։

Հիշեցնենք, որ նախօրեին կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կիսաեզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։

Անգլիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Լեսթեր» - «Չելսի»՝ 1։2

Ջեյմի Վարդի, 76 – Ալվարո Մորատա, 42, Պեդրո Ռոդրիգես, 105

«Ուիգան» - «Սաութհեմփթոն»՝ 0։2

Պյեր-Էմիլ Հոյբերգ, 62, Սեդրիկ, 90+1

Չիրացված 11 մետրանոց՝ Մանոլո Գաբիադինի, 73 («Սաութհեմփթոն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում