19:24  ,  17 մարտի, 2018

ԵԱ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում կայանալիք Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը թիմում ընդգրկել է 52 կգ քաշային Վահե Բադալյանին, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանին, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանին, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանին, 91 կգ Նարեկ Մանասյանին եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Թիմն այժմ մարզումային հավաք է անցկացնում «Օլիմպավանում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում