22:11  ,  16 մարտի, 2018

«Փյունիկի» ու «Շիրակի» նախկին հարձակվողը կխաղա Բելառուսում

Երեւանի «Փյունիկի» ու Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը կարիերան կշարունակի Բելառուսում։

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը միացել է Բելառուսի ուժեղագույնների լիգայում հանդես եկող Մոգիլեւի «Դնեպրին»։ Այդ մասին 23-ամյա Այվազյանը հայտնել է Ինստագրամում։

Հիշեցնենք, որ Վիուլեն Այվազյանի նախորդ ակումբն էր լատվիական «Վենտսպիլսը», որին նա միացել էր 2017-ի ամռանը՝ կնքելով կես տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում