22:49  ,  14 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» քառորդ եզրափակիչում է

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Թուրքական «Բեշիկթաշի» հետ պատասխան խաղում գերմանացի Յուպ Հայնկեսի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով: Մյունխենում Գերմանիայի չեմպիոնները հաղթել էին 5:0 հաշվով:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բեշիկթաշ» - «Բավարիա»՝ 1:3 (0:5)

Վագներ Լավ, 59 – Տիագո Ալկանտարա, 18, Գյոկհան Գենյուլ, 46, ինքնագոլ, Սանդրո Վագներ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում